Message: Return type of CI_Session_files_driver::open($save_path, $name) should either be compatible with SessionHandlerInterface::open(string $path, string $name): bool, or the #[\ReturnTypeWillChange] attribute should be used to temporarily suppress the notice
Message: Return type of CI_Session_files_driver::close() should either be compatible with SessionHandlerInterface::close(): bool, or the #[\ReturnTypeWillChange] attribute should be used to temporarily suppress the notice
Message: Return type of CI_Session_files_driver::read($session_id) should either be compatible with SessionHandlerInterface::read(string $id): string|false, or the #[\ReturnTypeWillChange] attribute should be used to temporarily suppress the notice
Message: Return type of CI_Session_files_driver::write($session_id, $session_data) should either be compatible with SessionHandlerInterface::write(string $id, string $data): bool, or the #[\ReturnTypeWillChange] attribute should be used to temporarily suppress the notice
Message: Return type of CI_Session_files_driver::destroy($session_id) should either be compatible with SessionHandlerInterface::destroy(string $id): bool, or the #[\ReturnTypeWillChange] attribute should be used to temporarily suppress the notice
Message: Return type of CI_Session_files_driver::gc($maxlifetime) should either be compatible with SessionHandlerInterface::gc(int $max_lifetime): int|false, or the #[\ReturnTypeWillChange] attribute should be used to temporarily suppress the notice
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հիմնադրվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակում: Սոցներդրումների հիմնադրամը 1996թ. ի վեր հսկայական գործունեություն է ծավալել համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում և իրականացրել է 908 ծրագիր: Երկրի բոլոր մարզերում հիմնադրամն ունի իր արգասաբեր գործունեության բազում վկայություններ` նորակառույց և վերակառուցված դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու և ոռոգման ջրագծեր, առողջապահական կենտրոններ և այլն, հատկապես աղետի գոտում և սահմանամերձ շրջաններում:
Հիմնադրամը հսկայական ավանդ ունի նաև երկրի ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման և կայացման գործում: Համայնքների ղեկավարների մեծամասնության աշխատանքի հիմքում հիմնադրամից ֆինանսավորված վերապատրաստման դասընթացներում ստացած գիտելիքներն ու հմտություններն են` ֆինանսական կառավարման, բյուջետավորման, հարկային և ունեցվածքային կառավարման ասպարեզում:
Գործունեության ընթացքում հիմնադրամը.
Մշակել է թիրախավորման գործուն մեխանիզմ, որն ապահովում է Ծրագրի օգուտների հասանելիությունը կարիքավոր համայնքներին,
Ապահովել համայնքային ծրագրերի շինաշխատանքների պատշաճ որակ` մնալով ծախսարդյունավետ,
Նպաստել է ՏԻՄ-երի և տեղական կազմակերպությունների կայացմանը, նրանց կարողությունների և հմտությունների բարձրացմանը, և
Ի վերջո` Հիմնադրամի գործունեությունը միշտ համահունչ է եղել Կառավարության ծրագրերին, և ոլորտային ռազմավարական ծրագրերի իրականացման կարևորագույն գործիք հանդիսացել:
Այս ամենը որպես հիմնաքար է ծառայել հիմնադրամի գործունեության շարունակականությունն ապահովելու հարցում: ՀՀ կառավարության 2014թ․ դեկտեմբերի 25-ի №1521-Ն որոշման համաձայն, Սոցներդրումների հիմնադրամը վերանվանվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ: Հայաստանում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և տարածքային համաչափ զարգացում ապահովելու գործում հիմնադրամի դերը շատ մեծ է և այդ գիտակցությամբ ու մեծ պատասխանատվությամբ տարեցտարի կյանքի են կոչվում նոր ծրագրեր՝ մարզերում ու մայրաքաղաք Երևանում:
Ներկայումս հիմնադրամի պորտֆելում առկա են հետևյալ ծրագրերը.
Ջրամբարաշինության,
Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման,
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման,
Ջրային համակարգերի արդիականացման,
Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման,